|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հուլիսի 3-ին, ժամը 04:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, հրդեհը բռնկվել է Դանիել Վարուժանի փողոցում գտնվող տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին, մարվել՝ 05:31-ին: Այրվել են տան հյուրասենյակը, ճաշասենյակը և միջանցքը (ընդհանուր՝ 70 քմ )՝ գույքով։