|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ըստ duvarenglish-ի՝ Գերմանիայում Թուրքիայի իսլամական կրոնական միության (DİTİB) նախկին առաջնորդ Մուստաֆա Քեսքինը մեղադրվում է «ատելություն և թշնամանք հրահրելու մեջ»:
Ավելի վաղ հետաքննություն էր սկսվել թուրք գործչի դեմ սոցիալական ցանցերում հրեաների ու հայերի հասցեին վիրավորական գրառումներ հրապարակելու համար: Արդյունքում՝ 2021 թվականի փետրվարին DİTİB-ի նախագահը հրաժարական տվեց:
Գյոթինգենի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ տեղական վարչական դատարանը մեղադրանք է առաջադրել Քեսքինի նկատմամբ՝ կապված 2015-ի մայիսից մինչ այժմ Facebook-ում և WhatsApp-ում արված հինգ տարբեր հաղորդագրությունների հետ:
2015-ին Քեսքինը տեղադրել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի և թուրք աջ ծայրահեղական, ահաբեկիչ Մեհմեդ Ալի Աղջայի լուսանկարները, որը 1981-ին կրակել և վիրավորել էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդին, նաև գրառում արել․ ««Եղել է Հայոց ցեղասպանություն», իսկ հետո նրանք զարմանում են, երբ դու կրակում ես նրանց գլխին»: Այս հրապարակումը կատարվել էր անմիջապես այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: