|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 339-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 1 դեպք, մահացածների թիվը 4518 է:
Երեկ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1100 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5618-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 95 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 977, փաստացի բուժվողներինը՝ 2744: Մեկ օրում արվել է 3656 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 192 578 թեստ: