|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հրայր Թովմասյանը, ինչպես ՍԴ նախագահի պաշտոնում, այնպես էլ շարքային դատավորի, ՍԴ միակ անդամն է, որ շարունակում է չստանալ ամենամսյա պարգեւավճարը, թեեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դա չգրված օրենք դարձավ, եւ ամեն ամիս աշխատավարձի 30 տոկոսի չափով պարտադիր տրվում է պետական համակարգի աշխատակիցներին՝ որպես հավելավճար։
Թովմասյանի կարծիքով, դա անօրինական է։ Ի դեպ, փոխարենը իշխանության սրտի դատավոր Վահե Գրիգորյանը մեծ հաճույքով ստանում է ե՛ւ աշխատավարձը, ե՛ւ պարգեւավճարը, ե՛ւ աշխատանքի գնում է, երբ ուզում, ինչքան ուզում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում