|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
C-SPAN հեռուստատեսային ցանցը կազմել է ԱՄՆ նախագահների վարկանիշը՝ հիմնվելով 142 պատմաբանների վերլուծության վրա: Առաջին տեղը բաժին է հասել Աբրահամ Լինքոլնին, երկրորդը՝ Ջորջ Վաշինգտոնին, երրորդը՝ Ֆրանկլին Ռուզվելտին:
Վարկանիշը կազմվում է 2000 թվականից ի վեր չորրորդ անգամ:
Ջոն Քենեդին զբաղեցրել է ութերորդ տեղը։ Հաջորդ հորիզոնականում հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանն է։ Լավագույն տասնյակը եզրափակում է 44-րդ նախագահ Բարաք Օբաման:
Ամերիկացի պատմաբանները Դոնալդ Թրամփին անվանել են ԱՄՆ պատմության մեջ ամենավատ նախագահներից մեկը, նրա բարոյական հատկություններն ու վարչական հմտությունները հատկապես վատ են գնահատվել են. գրում է ՌԻԱ Նովոստին: Ուսումնասիրության արդյունքներով՝ Թրամփը վարկանիշի բոլոր 44 մասնակիցների մեջ զբաղեցրել է 41-րդ տեղը։