|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՉԺՀ իշխանությունները պետք է բարելավեն Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը (ՉԺԱԲ), որպեսզի այն կարողանա պաշտպանել երկրի ազգային շահերը, ինչպես նաև ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Այս մասին Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյակի առթիվ ելույթում ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը. հաղորդում է Xinhuanet- ը:
«ՉԺԱԲ-ը պետք է դառնա համաշխարհային կարգի զինված ուժ, նույնիսկ՝ ավելի մեծ կարողություններով, որպեսզի կարողանա հուսալիորեն պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը»,- ասել է ՉԺՀ ղեկավարը:
Սի Ցզինպինը հավելել է, որ «ուժեղ երկիրը պետք է ունենա ուժեղ բանակ»: Նրա կարծիքով՝ միայն հզոր զինված ուժերն են ի վիճակի ապահովել երկրի անվտանգությունը: