|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Անկարան պատրաստ է խորացնել Դուշանբեի հետ համագործակցությունը պաշտպանության, անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Այս մասին Դուշանբեում իր տաջիկ գործընկեր Շերալի Միրզոյի հետ բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը:
Աքարը հայտարարել է նաև Տաջիկստանի հետ սահմանի անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարի իր փորձը կիսելու՝ Թուրքիայի պատրաստակամության մասին:
Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ թուրք-տաջիկական հարաբերությունները կշարունակեն զարգանալ դրական եղանակով:
Հուլուսի Աքարը նաև շեշտել է FETÖ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում երկու երկրների միջև գոյություն ունեցող կառուցողական համագործակցությունը:
Նրա խոսքով՝ եղբայրական Տաջիկստանը Թուրքիայի կարևոր գործընկերն է Կենտրոնական Ասիայում: Աքարը հիշեցրել է, որ երկու երկրները կապված են պատմական, մշակութային և կրոնական ամուր կապերով: