|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Նյու Յորքի նախկին քաղաքապետ և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին դարձել է մեղադրյալ Թուրքիայի օգտին հնարավոր ոչ պատշաճ լոբբիստական գործունեության վերաբերյալ գործի շրջանակում: Այդ մասին հայտնում է ABC News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ջուլիանիի գործողություններն առաջին անգամ հարցեր են առաջացրել 2017 թվականին, երբ նա վարձվել է փողերի լվացման և պատժամիջոցներից խուսափելու գործով անցնող թուրք գործարար Ռեզա Զարաբին ներկայացնելու համար: Այդ ժամանակ Թրամփի օգնականն անձամբ խնդրել է այն ժամանակվա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին`կարճել գործը: Բայց գործարարն, ի վերջո, ընդունել է իր մեղքը:
Բացի դրանից՝ Ջուլիանին վարչակազմին կոչ է արել արտաքսել ԱՄՆ-ում բնակվող գրող և հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է հեղաշրջում կատարելու մեջ: