|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բաքվի դատարանում ընթերցել են հայ 14 ռազմագերու մեղադրական եզրակացությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, անօրինական ճանապարհով զենք եւ պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու, անօրինական զինված խմբավորում ստեղծելու եւ դրան անդամակցելու, պետական սահմանը անօրինական հատելու հոդվածներով:
Մեղադրանքը հաստատվելու դեպքում հայ ռազմագերիները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման:
Ռազմագերիներից Վոլոդյա Հակոբյանը դատավորին խնդրել է իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել։ Ռազմագերիները մասամբ ընդունել են ներկայացված մեղադրանքը, սակայն՝ որ մասով, ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնում։
Նրանց մեղադրանք է առաջադրվել 214 (ահաբեկչություն), 228 (զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում), 279 (անօրինական զինված խմբավորումների ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: