|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան այցելել է Վաշինգտոն. նա իր հրաժարականից հետո ստեղծել էր «Հանուն Վրաստանի» կուսակցությունը:
Պարզվել է՝ նրա հետ նույն հյուրանոցում է ապրել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որին հայրենիքում դատապարտել են բանտարկության:
Գախարիան հերքել է, որ հանդիպել են հյուրանոցում։
Վրացական ընդդիմությունը կատարվածը որակում է «մեխանիկական զուգադիպություն»: Բայց իշխող կուսակցությունը չի հավատում այս վարկածին:
Հատկանշական է, որ Գախարիան լքել է նախարարի պաշտոնը (և իշխող կուսակցությունը) հենց Սահակաշվիլիի թիմակից-դաշնակցի դեմ հարուցված քրեական գործի հարցով տարաձայնությունների պատճառով: