|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Սերգեևիչ Դուբակովի վերաբերյալ քրեական գործի քննությունը․ նա մասնակցել էր Արցախում ընթացող պատերազմին և գերեվարվել:
Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Սերգեևիչ Դուբակովի դեմ քրեական գործ է հարուցվել թշնամական երկրի քրեական օրենսգրքի 214-3.1 հոդվածների (ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում), 218.2 հոդվածի (հանցավոր համայնքին (հանցավոր կազմակերպությանը) անդամակցելու), 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: