|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սյունիքի մարզով անցնող Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի 5.43 կմ երկարությամբ ճանապարհահատվածում ընթանում են վերականգնման աշխատանքները։ Այս պահին կատարվում են հողային պաստառի վերականգնման, պրոֆիլավորման և գաբիոնային պատերի կառուցման աշխատանքներ: Շինաշխատանքներն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Ճանապարհն անցնում է Սիսիան խոշորացված համայնքի Դաստակերտ, Նժդեհ և Ցղունի բնակավայրերով։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։
Ճանապարհը վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։