|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ընտրությունների արդյունքները, պետք է խոստովանեմ, անսպասելի էին մեզ համար։ Ես կարծում եմ՝ անսպասելի էին շատ-շատերի համար, առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր։ Իհարկե, այստեղ պետք է գտնել բացատրություն։ Ենթադրում ենք, որ, այնուամենայնիվ, եղել են զանգվածային խախտումներ, ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում և այդ պատճառով մենք դիմելու ենք ՍԴ։ Մեր շտաբների կողմից հավաքագրվում են բոլոր նյութերը, մենք ի մի կբերենք և էլ ավելի լավ կպատկերացնենք՝ ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ-ում»,- «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։