|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ես ինքս գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում, բայց մեր թիմում տարբեր կարծիքներ կան, մի մասը պնդում է, որ ճիշտ է, որ ես լինեմ խորհրդարանում և խորհրդարանի ամբիոնն օգտագործենք պայքարի համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ինքն անձամբ կվեցնի մանդատը։
«Ես ավելի հակված եմ դա չանելու, բայց վերջնական որոշում դեռ չունեմ, պետք է շատ սառնասիրտ, առանց զգացմունքների որոշում կայացնել։ Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Լրագրողի մյուս հարցին՝ ՍԴ դիմելու նպատակի մասին, նա և Վահե ՀԱկոբյանը պատասխանեցին, որ հավաքել են բոլոր շտաբների ղեկավարներին, որ ամբողջացնեն խախտումները, քանի որ տարաբնույթ խախտումների վերաբերյալ դեռ ստանում են տեղեկություններ, դրանից հետո նոր կորոշեն՝ ինչ են պահանջելու ՍԴ-ից։
Մանրամասն՝ տեսանյութում․