|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան և ԱՄՆ-ը երկկողմ հարաբերություններում նոր ժամանակաշրջան են մտնում «դրական և կառուցողական հիմքի վրա»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ վերջերս կայացած հանդիպման արդյունքները:
«ԱՄՆ-ի հետ բոլոր մակարդակներում ամրապնդելով իր երկխոսությունը՝ Թուրքիան վճռական է Բայդենի հետ մեր կողմից հաստատված հիանալի մթնոլորտը օգտագործելու հարցում՝ առավելագույնս օգուտ տալով մեր երկրներին»,- ըստ Anadolu-ի՝ ասել է Էրդողանը։
Նա շեշտել է, որ Թուրքիայի միակ պահանջն է՝ հարգել իր ինքնիշխան իրավունքները քաղաքական ու տնտեսական ոլորտներում և աջակցել Անկարայի պայքարին ահաբեկչական կազմակերպությունների դեմ: