|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում երբեք ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել․ ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա ընդգծել է, որ ընտրություն չի կազմակերպվում իշխանություն հանձնելու համար:
«Ընտրություն կազմակերպվում է իշխանությունը պահելու նպատակով, առավել եւս, երբ նախաձեռնողն իշխանությունն է, իսկ ընտրությունը` արտահերթ: Ինչպես ես կանխատեսել եւ զգուշացնում էի ամիսներ առաջ, օրինական ընտրված իշխանության հերթական տապալման եւ իշխանության ապօրինի յուրացման գործընթացն ավարտվեց, ինչի կապակցությամբ պետք է շնորհավորել դրա նախաձեռնողներին եւ իրականացնողներին` Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին ու Էդմոն Մարուքյանին, ինպես նաև այդ ամենի հիմնական շահառուներին` Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Իլհամ Ալիևին», - գրել է նա: