|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ցանկացած գրառում, ավելորդ նշում, որ կլինի քվեաթերթիկի վրա, քվեաթերթիկը կդարձնի անվավեր: Սակայն դա չի վերաբերում տպագրությանը վերաբերող խնդիրներին. տպագրական թերությունների պատճառով չի կարելի քվեաթերթիկը անվավեր ճանաչել: Այս մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Պետք է հաշվի առնել, որ մենք սեղմ ժամկետներում տպել ենք մոտ 70 մլն քվեաթերթիկ, և, իհարկե, կլինեն թվեաթերթիկներ, որոնց վրա կլինեն տպագրական թերություններ: Դրա պատճառով քվեաթերթիկը անվավեր չի կարելի ճանաչել»,- ասել է Սմբատյանը:
Նա հավելել է, որ եթե ծրարում լինի մեկից ավելի քվեաթերթիկ, ապա կհաշվվի միայն այն քվեաթերթիկը, որի վրա կլինի դրոշմանիշ: