|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքը դատարանի նախագահի կողմից մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:
«Իրավաբանական հանրույթը լավ գիտի դատավոր Մարտիրոսյանի «անհույս լինելու մասին» , քանի որ վերջինս հակառակը երբեք չի ապացուցել։ Նա փայլում է վարույթն իրականացնող մարմինների կողմից ակնհայտ անհիմն միջնորդությունները բավարարելով»,- գրել է Պապոյանը: