|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 17-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը, ժամը 14։00-ին նշված հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել են, որ «աջ բազկի, ձախ նախաբազկի վերին երրորդականի սալջարդ» ախտորոշմամբ և «աջ բազկի զույգ ծնկան հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 կին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ պարզել են՝ տեղափոխվածներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 68-ամյա Լաուրա Ս-ն և 42-ամյա Քրիստինե Գ-ն։ Վերջիններս բժիշկներին հայտնել են, որ իրենք մարմնական վնասվածքները ստացել են 2 օր առաջ իրենց տանը ծեծի ենթարկվելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից։