|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Dejavu տելգերամյան ալիքը գրում է․
«Իշխանությունը անմարդկային ճիքեր է գործադրում պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանք ապահովելու ուղղությամբ: Երեկ գիշերվա ընթացքում դատախազությանը ոտքի են հանել, ասել են՝ արագ մտեք դատարան, կալանքի տանելու համար: Մասնավորպես, գիշերը, սկզբից գնացել են ԿԸՀ, տվել են ինչ-որ դիմում:
Այնուհետ, պարզել են որ փաստաբանը բողոք է ներկայացրել ձերբակալման բողոքով, որը առավոտյան մակագրվել է Երևանի Ավան նստավայր` դատավոր Մանվել Շահվերդյանին:
Առավոտվանից, Շահվերդյանին են զանգահարում Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, և ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը: Դատավորին ստիպում են, չնայած նրան, որ հիմքերը բավարար չեն, հանցակազմը բացակայում է, ձերբակալումը համարել իրավաչափ»: