|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մենք 1998-2008 թվականների դուբլն ենք անելու տնտեսական աճի առումով․ երկնիշ տնտեսական աճը շատ և շատ իրատեսական եմ տեսնում ես Հայաստանի համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Աշոցքում՝ ընտրողների հետ հանդիպմանը։
«Համարում ենք, որ այսօրվա իշխանությունների էջը փակված է․ փակում ենք, փորձում ենք նոր էջ բացել և այդ նոր էջը փորձում ենք բացել մենք, և ձեզ դիմում ենք, ակնկալում ենք ձեր վստահությունը և ամեն ինչ անելու ենք, որ արդարացնենք այդ վստահությունը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ ունեն բավական գիտելիք, կամք, ուժ, կարողություն, մեծ կապեր՝ դա անելու համար։
«Մենք ի վիճակի ենք շատ արագ վերականգնել և՛ Հայաստանի նկատմամբ հարգանքը, վերականգնել մեր բանակը, վերականգնել անվտանգության հետ կապված բոլոր համակարգերը, մենք ի վիճակի ենք շատ արագ այս տնտեսական ճգնաժամից երկիրը հանել և ապահովել թռիչքաձև տնտեսական աճ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․