|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ մեր թյուրիմացության գլխավոր դերակատարը սպառնաց քաղաքապետերին ասֆալտով, հետո փակելու է բանտերում, հետո պատասխան ստացավ մի համայնքապետից, այսօր սպառնում է լեգիտիմ, բացարձակ մեծամասնությամբ ընտրված մարդկանց, ինչի իրավունքը չունի։ Երեկ ինքն արեց հայտարարություն, որը պարունակում էր հանցագործություն, շուտով դրա մասին հայտարարություն կարվի․ մարալիկցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։
Նա մի քանի փաստեր ներկայացրեց այսօրվա իշխանության գործելաոճի մասին։
«Էդ պատմաբան-պատմության դասատուն, որ էսօր աշխատում է տարածքային կառավարման նախարար, դրա հայտարարությունն է Հյուսիս-հարավի վերաբերյալ․ եթե մենք մեր ծրագրում չընդգրկեինք ու չասեինք դրա մասին, որ պետք է վերակառուցվի այդ ճանապարհի Սիսիան-Քաջարան տարածքը, իրենք չէին անելու։ Երեկ հայտարարել է, որ մրցույթը նորից վերականգնում են։ Եթե իմանայինք, դրա մասին 3 տարի առաջ կխոսեինք, ինչ ասում ենք, թութակի նման կրկնում են։ Էդ հատվածը սարքված կլիներ, ու ստիպված չէինք լինի էդ հատվածը Ադրբեջանի դրոշի տակ անցնեինք։ Իրենց մնացել է 96 ժամ, որից հետո բոլորս միասին վերականգնելու ենք երկիրը»,- նշեց Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում