|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Աղբյուրները, որոնք եթե ինչ-որ բան ասում են, ապա դա հիմնված է երկաթբետոնե վստահություն վրա, երեկ երեկոյան Մոսկվայում ստացել են Հայաստանում նախընտրական իրավիճակի հերթական վերլուծությունը: Այդ մասին իր թելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը:
«Համատեղ տեղեկանքը պատրաստել են ռուսական բոլոր շահագրգիռ կառույցները։ Ինքներդ էլ հասկանում եք, թե որոնք են դրանք: Եզրակացությունը տեղեկանքում, որը դրվել է աշխատասենյակների սեղաններին, որտեղ պարզապես արգելված է ստել, այլապես հետո պետք է գլխով պատասխան տալ, միանշանակ է՝ ընտրություններում հաղթելու է Ռոբերտ Քոչարյանը։ Հունիսի 15-ի դրությամբ՝ Հայաստանի ողջ տարածքում թվերը հետևյալն են՝ Քոչարյանը, աճող վարկանիշի ֆոնին, այս պահին ունի 32 տոկոս ձայն, Փաշինյանը՝ 24 տոկոս։ Մոսկվայից լավ են լսում և տեսնում հեռուն»,- գրել է Գաբրելյանովը: