|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եվրոպական hանձնաժողովը հուլիսի 5-ին, 7-ին և 9-ին կազմակերպում է «Proposal Writing Camp for Armenia» խորագրով առցանց միջոցառում:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառման հիմնական նպատակն է խթանել հայաստանյան գիտական կազմակերպությունների մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին:
Հանդիպումների ընթացքում մասնակիցները կծանոթանան բարձր որակի և մրցունակ ծրագրային հայտերի կազմման եղանակներին, հայտերի բովանդակության ու կառուցվածքի կարևորագույն սկզբունքներին, հայտերի գնահատման չափանիշներին և այլն:
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 27-ը գրանցվել հղմամբ:
Միջոցառման օրակարգը և այլ մանրամասներ հասանելի են ԱՅՍՏԵՂ: