|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնագիր կստորագրեն Ղարաբաղի վերականգնման մասին: Դա տեղի կունենա Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Շուշի կատարած այցի ընթացքում: Այս տեղեկատվությունը հայտնել է թուրքական պետական TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էրդողանի վարչակազմի աղբյուրին:
Էրդողանը Բաքու է ժամանել երեքշաբթի՝ հունիսի 15-ին: Նախ նախատեսում է այցելել Արցախի Վարանդա (Ֆիզուլի) քաղաք: Ապա նախատեսվում է, որ Էրդողանը Շուշիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այնտեղ նրանք կստորագրեն «Ղարաբաղի վերականգնման մասին համաձայնագիր»: Փաստաթուղթը կանդրադառնա նաև երկու երկրների տնտեսական համագործակցության և քաղաքական լայն շրջանակների շուրջ նրանց փոխգործակցության այլ ասպեկտների:
Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը կարող է մասնակցել Շուշիում դպրոցի հիմքը դնելու արարողությանը: