|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին կոչ է անում հետևողականորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Միաժամանակ նախարարությունը հիշեցնում է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Նախարարության կողմից համապատասխան շրջաբերական գրություններ են ուղարկվել հանրակրթական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ` ըստ համապատասխան օրենսդրության այդ հաստատություններում ցանկացած քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, ինչպես նաև քաղաքական բնույթ ունեցող գործընթացներին սովորողների մասնակցությունը բացառելու պահանջով:
ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ նաև կրթական հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող են իրացնել ոչ աշխատանքային ժամերին` աշխատանքային լիազորություններից դուրս: