|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից 15 հայ զինծառայողի փոխանցումը Երևանին՝ ականապատված դաշտերի քարտեզի դիմաց: Այս մասին տելեգրամյան իր ալիքում այսօր գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երկար սպասված և հիանալի նորություն: Մենք ողջունում ենք կողմերի նման քայլերը»,-ասել է դիվանագետը:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 ռազմագերու՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Ակնայի (Աղդամի) ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: