|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եթե այս իշխանությունը մնա, ես չեմ կարծում, թե մեր կորուստները սահմանափակվելու են եղած կորուստներով։ Չեն սահմանափակվելու։ Մենք եւս, եւս, եւս կորուստներ ենք ունենալու՝ մեկը մեկի հետեւից։ Կարող է փոքր ընդմիջումներով, բայց այլ տարբերակ չկա․ Ապարանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ անհնար է այս տարածաշրջանում ապրել՝ առանց պետականության նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքի, առանց մարտունակ բանակի։
«Կարող են ապրել, չոքած էլ են ապրում։ Խոսքը արժանապատիվ կյանքի մասին է։ Այս 3 տարում ձեր կյանքը լավացե՞լ է։ Նույն գումարով նույնքան ապրա՞նք եք առնում։ Ես ուղղակի զարմանում եմ, որ հայտնվում են մարդիկ եւ փորձում են լրատվամիջոցներով ինչ-որ բաներ ասել ի պաշտպանություն գործող իշխանության։ Ինչի՞ համար պիտի ընտրվի այս իշխանությունը, որը երկիրը հասցրել է այս վիճակին։ Երբ ինչ-որ մարդիկ լրատվությամբ լուրջ դեմքով հայտարարում են, որ պետք է ընտրել գործող իշխանությանը, գոնե մեկ փաստ բերեն եւ ասեն՝ այ սրա համար»,- ապարանցիներին ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ 4-5 ամսում երկիրը լքել է 80 հազար մարդ։ Այսպես շարունակվելու եւ արտագաղթի դեպքում, նկատում է Ռոբերտ Քոչարյանը, թշնամին քայլելով է գալու եւ գրավի Հայաստանը։
Մանրամասն՝ տեսանյութում