|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիքերը մամուլի ասուլիս է հրավիրել Բաքվում՝ Ադրբեջան կատարած այցի և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելու համար:
Ռիքերը հայտնել է Վաշինգտոնի մտահոգությունը Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին լարվածության աճի կապակցությամբ: ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին՝ սահմանազատում իրականացնել խորհրդային շրջանում հանրապետությունների միջև առկա սահմաններով: Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ:
Ֆիլիպ Ռիքերը ևս մեկ անգամ բարձրաձայնել է պետքարտուղար Բլինքենի և նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ պատրաստ է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծման որոնմանը:
Հավելենք, որ այսօր նախատեսվում է Ռիքերի այցը Հայաստան։