|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Առաջիկա օրերին կշարունակենք աշխատել ադրբեջանական դոսյեի վրա իր թվիրթեյան էջում գրել է թուրքական մաֆիայի ղեկավար Սեդաթ Փեքերը: «Մեզ համար շատ զվարճալի կլինի, երբ ես ձեզ պատմեմ այն մարդու մասին, որը ներկայումս ղեկավարում է ադրբեջանական կազմակերպությունը: Դուք կպարտվեք եռոտանուն և տեսախցիկին: Դուք կսովորեք հարգել բանականությունը»,- նշել է նա:
Ուշադրություն պետք է դարձնել «կազմակերպություն» բառին, քանի որ տեքստից պարզ չէ՝ Փեքերը նկատի ունի կազմակերպություն կամ ընկերությո՞ւն, Ադրբեջան պետությո՞ւնը, թե՞ ադրբեջանական քրեական հեղինակության։
«Դուք կպարտվեք եռոտանուն և տեսախցիկին» ասելով՝ Փեքերը նկատի ունի մայիսի սկզբից թողարկվող իր տեսաձայնագրությունները, այսինքն՝ ինքը կհաղթի իր թշնամիներին՝ կիրառելով միայն եռոտանի և տեսախցիկ, որով տեսանկարահանում է իր ելույթները: