|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նկատի ունենալով, որ 2021թ. հունիսի 7-ին մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, ընտրությունների ամբողջ ընթացքում ներգրավված բոլոր սուբյեկտներին հնարավոր հանցավոր վարքագծից զերծ պահելու նպատակով տեղեկացնում է այն արարքների մասին, որոնք համարվում են հատկապես նախընտրական շրջանին բնորոշ ընտրական հանցագործություններ և ինչպիսի պատիժներ են նախատեսված դրանք կատարողների համար: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազոքւթյունից։
ՀՀ գլխավոր դատախազությունն զգուշացնում է, որ ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն:
Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:
Գործում է թեժ գիժ՝ (010) 511-999 հեռախոսահամարով: