|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 3-ին անցկացվել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մասնակիցներին են ներկայացվել բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, առանձին ոլորտների զարգացման վերաբերյալ փորձագիտական խմբերի կողմից մշակված փաստաթղթերը:
Ամփոփելով կատարված աշխատանքները, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է զինված ուժերի զարգացման առաջնահերթություն հանդիսացող ուղղություններին և սահմանել հետագա աշխատանքների կազմակերպման ուղենիշները: