|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքացիական պայմանագիր Ավանի շտաբում գումար են բաժանում ձայների դիմաց։ Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Մեր աղբյուրը մեզ փոխանցեց, որ երեկ «ՔՊ» Ավանի տարածքային շտաբում, որոշ քաղաքացիներ են այցելել եւ ստացել են գումար՝ հունիսի 20-ին «ՔՊ» օգտին ձայներ ապահովելու նպատակով։ Այդ անձանց առաջարկվել է 1000 000դրամ՝ 50 ձայնի համար, սակայն որոշների դեպքում «բարիշել են» 2000 000դր, եղել է անգամ մարդ ով երկար համոզելուց հետո միայն համաձայնվել է 3000 000 դրամով ընդամենը 50 անձնագրի պատճեն բերել՝ «եւ այդքանով վերջացնենք» ասել են շտաբի ներկայացուցչին։ Մեր աղբյուրը, նաեւ փոխանցեց որ շատ դժվար է «տասովչիկներ» ներգրավվելը, մարդիկ ասում են անգամ փողով ահավոր դժվարացել է ձայներ ապահովելը»,- գրում է տելեգրամյան ալիքը։