|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հանդիպմանը մասնակից պահեստազորի սպայի հարցին, թե ի՞նչ եք անելու, որպեսզի դավաճանների ելքը երկրից արգելվի, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է․ «Ուր էլ գնան, գտնելու-բերելու ենք։ Այդ առումով հանգիստ եղեք։ Այս պատահածի համար մարդիկ պետք է պատասխան տան, և այդ պատասխանը պետք է լինի արդարադատության միջոցով՝ հենց Հայաստանի Հանրապետությունում։ Ով ուր փախչի, փեշերից բռնած՝ բերելու ենք։ Երբ երկար ժամանակ զբաղեցնում ես երկրի ամենաբարձր պաշտոնը, պետք է էմոցիաներդ և զգացմունքներդ միշտ համադրես օրենքի գերակայության հետ։ Նման դեպքերում միշտ պայքար է գնում քաղաքականության և օրինականության միջև։ Մենք մեզ չպետք է այս իշխանությունների պես պահենք, և այս քաղաքականության ու օրինականության պայքարի մեջ պետք է հաղթի օրինականությունը։ Դրանից կշահի և՛ պետությունը, և՛ ժողովուրդը»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: