|
Փոխարժեքներ
03 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքացիների կողմից տարածվում են ձայնագրություններ, որոնցում հեռախոսազանգով պահանջում են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը։
Քաղաքացիները զանգահարում են ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի 8003 հեռախոսահամարով և իրենց զայրույթն արտահայտում առողջապահության նախարարի՝ ժամեր առաջ տարածած հայտարարության առնչությամբ։
«Փոխանցեք նախարարին, որ եթե ինքը ժողովրդի ձեռն ընկավ, իրենից ամենամեծ կտոր ականջը կմնա»,- նշում է քաղաքացիներից մեկը և պահանջում բոլոր պատասխանատուների և առաջին հերթին նախարարի հրաժարականը։
Քաղաքացիներն իրենց վրդովմունքն են հայտնում երեկ համացանցում տարածված նկարների առնչությամբ, որոնցում պատկերված է 2020 թ.․ պատերազմի զոհերի աճյունների և մասունքների պահման վայրը։