|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«84 հազար բնակիչ ունեցող Վանաձորում Նիկոլ Փաշինյանի հետ երթին մասնակցել է մոտ 500 մարդ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեծ ջանք է գործադրել մշակույթի պալատի 500 նստատեղով դահլիճը լցնելու համար. կանչել են մարզի բոլոր գյուղապետներին, դպրոցների և բուժհիմնարկների տնօրեններին։ Շատերին անձամբ է զանգել, ասել է՝ հետներդ մարդ բերեք:
Դահլիճում են եղել մարզպետի ընտանիքի անդամներն ու մերձավորները: Իսկ կամավոր մոտ հարյուր մարդ է ներկա եղել, մնացածը Փաշինյանի հետ է եկած եղել՝ Երևանից, այլ մարզերից: Ըստ վանաձորցիների՝ մարզպետարանի աշխատողներն անգամ շուկայի, եկեղեցու հարակից տարածքից թափառաշրջիկների են համոզել տարել հանդիպմանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։