|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Րոպեներ առաջ մեկնարկեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի եւ թիմի ներկայացման հանդիսավոր միջոցառումը՝ լեփ-լեցուն դահլիճով: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկայացնելով դաշինքի նախընտրական ծրագիրը, նշեց, որ այն անվանել են. « 365 օր. ապագան սկսվում է հիմա»:
«Մեր հասարակությանը ներկայացվող այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մեր նպատակն է՝ հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու չէ նաեւ առարկություններ: Մենք կոչով դիմում ենք հանրությանը, տարբեր սոցիալական խմբերին, մասնագիտական համայնքներին՝ ձեր առաջարկները, ձեր կարծիքները չափազանց կարեւոր են մեզ համար: Սրանով մենք շեշտում ենք մեր թիմի սկզբունքային մոտեցումներից մեկը՝ մասնակցային կառավարում: Հայաստանը կարիք ունի բոլոր կարող ուժերի, կարող անհատների ներուժի համախմբան»,-ծրագրի ներկայացմանը ասաց Գրիգորյանը:
Վերջինս նշեց, որ դածինքի ծրագիրը մտնելու է Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները, բազմաթիվ տներ ու աշխատավայրեր. «Մենք սպասում ենք ձեր առաջարկներին, դիտողություններին, որպեսզի վերջնական փաստաթուղթը լինի ավելի որակյալ, արդյունավետ եւ ամբողջական»:
Մանրամասները՝ տեսանյութում: