|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննում է Հայաստանի՝ հինգշաբթի գիշերը Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորականների իրավունքների պաշտպանությունն ապահովելու խնդրանքը։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Ստրասբուրգում տեղակայված դատարանում:
«Դատարանը ստացել է նման միջնորդություն, այն ներկայումս քննարկվում է։ Դեռևս չենք կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը՝ պատասխանելով լրատվամիջոցի համապատասխան հարցին: