|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերջակետ դրեց Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային համագործակցության եւ հետընտրական կոալիցիա կազմելու գործարքի մասին լուրերին՝ հայտարարելով, թե բացառված է, որ միանա Նիկոլ Փաշինյանի հետ: ԲՀԿ-ի դիրքորոշման կտրուկ կոշտացումը նկատելի դարձավ նույն օրը հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որին մասնակցում էին նաեւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:
ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը, ի տարբերություն Էդմոն Մարուքյանի, հոտնկայս չդիմավորեց վարչապետի ԺՊ-ին՝ ընդգծելով վերջինիս հանդեպ իրենց վերաբերմունքը: Որոշ տեղեկություններով, սա խոսում է նաեւ այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայից ազդակներ է ստացել՝ ռուսները սկսում են բաց խաղալ»,- գրում է թերթը: