|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց` արդյոք ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություններից հետո:
Ի պատասխան` Ծառուկյանն ասաց, թե դրանք հերյուրանքներ են, որ տարածում են իրենց դեմ, որ ԲՀԿ-ի ձայներից տանեն: Ապա հիշեցրեց, որ երբ 2020 թվականի հունիսի 5-ին ինքը պահանջում էր այս կառավարության հրաժարականը, այն ժամանակ ոչ ոք իրեն չմիացավ, իրեն չաջակցեց, ինքը դրա համար նաև բանտ նստեց, իսկ հիմա բոլորը, ըստ նրա, ընդդիմադիր են դարձել:
Ապա հստակ հայտարարեց, որ ինքը որևէ կոալիցիա չի կազմելու, չի միանալու «Իմ քայլի» հետ` նկատի ունենալով հենց Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին, քանզի այս ընտրություններին ոչ թե «Իմ քայլը» դաշինքով, այլ առանձին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ է մասնակցելու ընտրություններին:
«Բացառված է, որ ես միանամ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասաց Ծառուկյանը: