|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու հնարավորություն կա․ ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
«Մենք էլ ունենք այդ տարածաշրջանում մեծաթիվ զինծառայողներ, որոնք գտնվում են հակառակորդի հետ անմիջապես շփման պայմաններում, և նույն գործընթացը կարող է շարունակվել նրանց կողմից: Եթե գնում ենք իրավիճակի հանգուցալուծման, երկու ուղի ունենք. առաջին՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել, նրանց հետ շպրտել, և երկրորդ՝ կիրառել ուժ, հակառակորդին ստիպել նահանջել», - նշեց Ասրյանը:
Նրա խոսքով՝ այս կողմից ու այն կողմից զինծառայողների գերեվարելը նույնպես ռազմական ճանապարհ է, որը, սակայն, լուծման չի հանգեցնի: Ասրյանը նշեց, որ ԶՈՒ ԳՇ-ում բոլոր տարբերակները քննարկվում են, և համապատասխան որոշում կկայացվի: