|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեր տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը ժամանել են Մոսկվա՝ Մոսկվայի միջնորդությամբ հանդիպելու Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ. գրում է Togarma թելեգրամյան ալիքը։
Ըստ ալիքի տեղեկությունների՝ խոսքը քարտեզը համաձայնեցնելու մասին է, որով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում պետք է իրականացվի: «Եվ ըստ այդ քարտեզների՝ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքում գտնվող նախկին անկլավներին: Հենց այդ քարտեզներն են ընդգրկվելու ապագա եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում:
Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործողությունները աղետալի հետևանքներ կունենան հանրապետության համար:
Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին՝ բարձրաձայնել այս հարցի մասին և փորձել դադարեցնել ցանկացած փաստաթղթի ստորագրում իշխանությունների կողմից՝ հանրապետության անունից:
Քաղաքական խաղերի ժամանակն անցել է, մենք խոսում ենք հանրապետության ապագայի մասին, և հենց հիմա Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունները այս ապագան ուղարկում են աղբարկղը», – գրում է ալիքը։