|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Chapman Taylor ընկերությունը դարձել է Ադրբեջանի ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի հաղթողը և մշակում է Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծը. հաղորդում է haqqin.az-ը:
Ըստ www.tender.gov.az կայքի՝ Chapman Taylor-ի հետ կնքված պայմանագրի արժեքը կազմում է 3 միլիոն 941,2 հազար մանաթ (մոտ 2.3 մլն դոլար):
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Շուշի քաղաքի գլխավոր հատակագծի մշակումը վերջին փուլում է:
Հիշեցնենք, որ թշնամին սկսել է հայոց բերդաքաղաք Շուշիի շինությունները քանդել և նոր շինություններ կառուցել՝ փոխելով քաղաքի տեսքը։