|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կահույքի պարագաների արտադրությամբ զբաղվող մի գործարար, ըստ Yerkir.am-ի, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց ընտրվելու դեպքում մաքսատուրքերը բարձրացնել ներմուծվող այն ապրանքատեսականու մասով, որ դրսից բերելիս ավելի էժան է լինում։
Քոչարյանը վստահեցրեց, որ դա հենց այն աշխատանքն է, որով պետությունը պետք է զբաղվի․ դա մաքսային քաղաքականության գործիքակազմն է, դրանով կարգավորում են գերակա ճյուղերի պաշտպանությունը։
«Միշտ էլ հիմնավորումները կարելի է գտնել սա անելու համար։ Եթե նպատակ կա, և մենք կարող ենք մեր ներքին արտադրողին պաշտպանել՝ գործիքակազմը կա, և կարող ենք նույնիսկ այդ գործիքակազմից մի քայլ էլ այն կողմ գնալ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․