|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մայիսի 22-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտակայքից պայթյունի ձայն է լսվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում, որը շահագործվում է որպես ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կետ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:38-ին, մարվել՝ 06:45-ին: Այրվել է ավտոտնակը (24 քմ), և պայթել է ներկի 2 տարա (500 մլ):
.jpg)