|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ինչպե՞ս է հնարավոր դարձել, որ ադրբեջանական զինծառայողները անցնեն սահմանը: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Նախ ասեմ, որ պատերազմից հետո մեր սահմանը երկարել է մի քանի հարյուր կմ-ով: Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը ձյան տակ է, և որտեղ որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ: Ինչպիսի իրավիճակում է այսօր այդ հատվածներում սահմանը, ճշգրիտ նույն վիճակում է ադրբեջանական կողմից: Այստեղ ուրիշ խնդիր կա, որ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրենք: Որովհետև, այո, մեր գնահատմամբ, ադրբեջանական զորքերի շարժը ուղիղ հակադրության մեջ է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ: Այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք և դիվանագիտական աշխատանք իրականացնենք սա արձանագրելու համար»,- ասաց նա: