|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 17-ին ժամը 21:50-ին Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով հեռվից անտառում կրակ է երևում:
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածքում լրիվությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Զ.Ա.-ին պատկանող հողամասում մոտ 3 X 9 մ երկաթյա կոնստրուկցիայով տնակը և ներսի գույքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: