|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իմ տեղեկություններով՝ գեներալ Մուրադովը ևս երկու ամիս կմնա Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարության ղեկին. իր թելեգրամյան ալիքում գրում է ռուս ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը:
«Վերջին օրերին Հայաստանը և Ադրբեջանը խնդրել են Ռուսաստանի ղեկավարությանը՝ չփոխել նրան, թեև գործերն ու պաշտոնը հանձնելու գործընթացն արդեն սկսվել է: Անգամ փոխարինողն է արդեն եկել՝ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը:
Այս անհանգիստ օրերին, ըստ ամենայնի, նրանք որոշել են թողնել անվիճելի հեղինակություն ունեցող գեներալին, որն ամբողջովին խորասուզված է իրավիճակի և առանձնահատկությունների մեջ...»,– գրում է Կոցը։