|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ նախընտրական ցուցակները պետք է մինչև մայիսի 26-ը քաղաքական ուժերն արդեն ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են:
Այդ թվում՝ դեռևս չեն կարողանում որևէ քաղաքական ուժի հետ դաշինքավորվելու համաձայնության գալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ազգային օրակարգ» կուսակցությունը:
Հիշեցնենք, որ այս ուժերը Հայրենիքի փրկության շարժման մաս էին կազմում, սակայն շարժման մասնատումից հետո այս կամ այն թևին այդպես էլ չհարեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում