|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իրավունք» թերթը գրում է. «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կրկին, այսպես ասած, հերանց էր գնացել: Այո, նա էլի գործուղվել էր ԱՄՆ` ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 10-ը ներառյալ: Սինանյանը եղել է Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բոստոնում, Լոս Անջելեսում: Նախատեսված էր, որ նա համայնքային ու անհատական հանդիպումներ է ունենալու, քննարկելու է հետպատերազմյան ընթացքում Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր հեռանկարները, ներկայացնելու է իրենց ծրագրերը:
Սակայն, «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, անգամ հարազատ ԱՄՆ-ում Սինանյանի օրերը հարթ չեն անցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` սփյուռքյան տարբեր կառույցների ներկայացուցիչներ մերժել են հանդիպել նրա հետ: Իսկ պատճառաբանությունը եղել է այն, թե ՙՍփյուռքի կողմից հանգանակված եւ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները «լափած» իշխանության ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի հարաբերվելու Սփյուռքի ներկայացուցիչների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում